Նապոլին պատրաստվում է վերսկսել մարզումները
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Նապոլին», չնայած կորոնավիրուսի համաճարակին, հայտարարել է, որ մարտի 25-ից պատրաստվում է վերսկսել մարզումները։
Հաղորդվում է, որ ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը և «Լացիոյի» սեփականատեր Կլաուդիո Լոտիտոն եղել միակ ներկայացուցիչները, ովքեր ցանականում են մարզումները վերսկսել ապրիլի 4-ից շուտ։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակից պաշտպանվելու նպատակով, Իտալիայի բոլոր մարզական իրադարձությունները դադարեցվել են մինչև ապրիլի 3-ը, իսկ Ա սերիան՝ անորոշ ժամանակով։
Իտալիայի ֆուտբոլիստների միության նախագահ Դամիանո Տոմազին զգուշացրել է խաղացողներին, որ այսպիսի պայմաններում գրեթե անհնար է նախկին առօրյա կյանքին վերադառնալը։
# Ա-սերիա, կորոնավիրուս, Նապոլի