«Նապոլին» խոշոր գումարով կգնի Հոյլունի տրանսֆերային իրավունքը
«Նապոլին» 44 միլիոն եվրոյով «Մանչեսթեր Յունայթեդից» կգնի Ռասմուս Հոյլունի տրանսֆերային իրավունքը, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Որևէ կասկած չկա, որ Ռամսուսը կմա ակումբում։ Մենք նրա տրանսֆերային իրավունքը գնելու պայմանագրային իրավունք ունենք, որը կդառնա պարտադիր, եթե նվճաենք Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Նա, անկախ այդ պայմանագրային կետից, մեր ծրագրերում է»,- ասել է Իտալիայի չեմպիոնի մարզական տնօրեն Ջովանի Մանան։
Transfermartk-ի համաձայն` գործարքը կդառնա «աձուրիի» պատմության մեջ երրորդ ամենաթանկ տրանսֆերն ու կզիջի միայն Վիկտոր Օսիմհենի («Լիլից»` 78,9 միլիոն եվրոյով) և Իրվինգ Լոսանոյի (ՊՍՎ-ից` 50 միլիոնով) տեղափոխություններին։
Հոյլունը 2025թ. սեպտեմբերից «Նապոլիում» հանդես է գալիս վարձավճարով, 35 խաղում խփել է 13 գոլ, կատարել 4 ասիստ։
Դանիացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2023թ. օգոստոսին` 95 խաղում գրանցելով 26 գոլ ու 6 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml