Նանտը խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով փարիզյան աստղաբույլին🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 25-րդ տուրում «Նանտը» սեփական հարկի տակ մրցեց ՊՍԺ-ի դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրանցվեց այս խաղում, քանի որ տանտերերը հաղթեցին 3:1 հաշվով։
«Նանտի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռանդալ Կոլո-Մուանին, Քվենտին Մերլինն ու Լյուդովիկ Բլան, իսկ «Փարիզի» միակ գոլը խփեց Նեյմարը։
Հավելենք, որ բրազիլացի հարձակվողը 1:3 հաշվի ժամանակ չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը. «Նանտին» փրկեց դարպասապահ Ալբան Լաֆոնտը։
Այս հաղթանակից հետո «Նանտը» վաստակեց 38 միավոր և միանգամից 5-տեղանոց «ցատկ» կատարեց` բարձրանալով 5-րդ հորիզոնական։
Մաուրիսիո Պոչետինոյի թիմը մնաց 59 միավորով և շարունակում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալբան Լաֆոնտ, Լիգա-1, Լյուդովիկ Բլա, Մաուրիսիո-Պոչետինո, Նանտ, Նեյմար, ՊՍԺ, Ռանդալ Կոլո-Մուանի