«Նախքան ծրարի բացվելը, տեղյակ չէի». Ռոդրին` «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնալու մասին
«Նախքան ծրարի բացվելը, տեղյակ չէի». Ռոդրին` «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնալու մասին
01/10/2025 - 16:31

«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին խոստովանել է, որ նախքան ծրարի բացվելը տեղյակ չի եղել «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնալու մասին.

«Ինձ նախապես ոչ ոք ոչինչ չէր ասել։ Ոչինչ չգիտեի, ու նախքան ծրարի բացվելը, տեղյակ չէի։

Անկեղծ` մանուկ հասակում նույնիսկ չէի երազել «Ոսկե գնդակը» նվաճելու մասին, այդ պատճառով երբեք չեմ սպասել, որ նման մակարդակի կհասնեմ։

Փոքր տարիքում տեսել էի, որ մրցանակը նվաճում են միայն Մեսին ու Ռոնալդուն, ուստի դա երբեք իմ մտքում չի էլ եղել։ Երբեք չէի սպասում, որ նման մրցանակի կարժանանամ։

Մարդիկ ասում են, թե կյանքը շատ անակնկալներ կարող է մատուցել, բայց ինձ համար ամենակարևորը թիմային տիտղոսներ նվաճելն է։

Անհատական մրցանակաները նույնպես կարևոր են, բայց միշտ թիմային տիտղոսների համար ենք պայքարում»,- նշել է իսպանացի ֆուտբոլիստը, որի խոսքը մեջբերում է «Սիթիի» պաշտոնական կայքը։

29-ամյա ֆուտբոլիստը «Ոսկե գնդակի» դափնեկիր դարձել է 2024 թվականին։

Իսպանացի ֆուտբոլիստի հիմնական մրցակիցներից, Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը մրցանակաբաշխությունից ժամեր առաջ իմացել էր, որ չի ստանալու մրցանակը։ «Արքայական» ակումբը բոյկոտել էր միջոցառումը և պատվիրակություն չէր ուղարկել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025