Նախորդ ձմռանը Բարսելոնան Էրլինգ Հալանդի փոխարեն նախընտրել է ձեռք բերել Կևին-Պրինս Բոատենգին
Նախորդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Էրլինգ Հալանդը եղել է «Բարսելոնան» համալրելու թեկնածուներից մեկը։
«Բարսելոնան» այդ ժամանակ հարձակվողական ոճի ֆուտբոլիստ էր փնտրում։ Կատալոնական ակումբի սկաուտները դիտարկում էին նաև դեռևս «Մալմյոյի» կազմում հանդես եկող Էրլինգ Հալանդին։ Սակայն, ակումբի մարզչական շտաբը այն ժամանակ Հալանդին համարեց դեռևս «հում» և գտնում էին, որ դեռևս պատրաստ չէ հանդես գալ մեծ ակումբում։ Այս մասին տեղեկացնում է իսպանական AS-ը։
Հալանդի փոխարեն «Բարսելոնան» նախընտրեց հրավիրել «Սասուոլոյի» հարձակվող Կևին-Պրինս Բոատենգին,ով ակումբի կազմում մասնակցեց 4 հանդիպման՝ աչքի չընկնելով որևէ արդյունավետ գործողությամբ։
Հիշեցնենք, որ Էրլինգ Հալանդը դեկտեմբերի 29-ին «Զալցբուրգից» 45 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»։
# Բարսելոնա, Էրլինգ Հալանդ, Կևին-Պրինս Բոատենգ