Պաշտոնական. Նաիր Տիկնիզյանը փոխեց ակումբային գրանցումը
Ինչպես տեղեկացնում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է Մոսվկայկ ԲԿՄԱ-ի եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանին։
Աղբյուր փոխանցմամբ` հայազգի ֆուտբոլիստի դիմաց «երկաթուղայինները» վճարել են 3 մլն եվրո, իսկ նրա հետ կնքել են 5 տարվա պայմանագիր։
Հաղորդվում է, որ Տիկնիզյանը նոր ակումբի կազմում հանդես կգա «71» համարի մարզաշապիկով։
Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը ԲԿՄԱ-ի սան է, որի գլխավոր թիմի կազմում անցկացրել է 43 հանդիպում` դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԲԿՄԱ, Լոկոմոտիվ, Նաիր Տիկնիզյան, տրանսֆերներ