Նազարեթյան. «Անչափ ուրախ եմ, որ առաջին խաղում հաղթեցինք նման ուժեղ մրցակցի»
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը խոսել է Ուկրաինայի թիմի նկատմամբ Եվրո-2026-ի B խմբի առաջին տուրում տարած հաղթանակի (2:1) մասին, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Անչափ ուրախ եմ, որ առաջին խաղում հաղթեցինք նման ուժեղ մրցակցի։ Հիասքանչ է մրցաշարն այսպես սկսելը։ Հուսով եմ` նույն կերպ կշարունակենք։ Նպատակ ունենք հաջորդ երկու խաղերում ևս հաղթել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ խաղացողներին։ Խաղից առաջ խոսեցինք հաղթանակի մասին, և դա իրականացավ»,- ասել է 49-ամյա մասնագետը։
Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին հաղթանակն է տարել Եվրոպայի առաջնության խմբային փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Եվրո-2026-ֆուտզալ, Հայաստանի ֆուտզալի հավաքական, Ռուբեն Նազարեթյան, ֆուտզալ