Յուրգեն Կլոպպ․ «Չեմ կարծում, թե Սիմեոնեն ուրախությունից վազում էր, երբ Ատլետիկոյին բաժին հասավ Լիվերպուլը»
Երեկ Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը։ Չեմպիոնների լիգայի խաղարկության գործող գավաթակի «Լիվերպուլին» բաժին հասավ Մադրիդի «Ատլետիկոն»։
Վիճակահանության տպավորություններով կիսվել է «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը․
«Հետաքրքրիր վիճակահանություն է։ Ես, իրոք, մտածում էի, որ մենք մրցելու ենք մադրիդյան թիմերից որևէ մեկի հետ, և դա իրականություն դարձավ։
Մենք հիանալի հիշողություններ ունենք Մադրիդից (ՉԼ նախորդ խաղարկության եզրափակիչը կայացել Մադրիդի «Ատլետիկոյի» մարզադաշտում)։ Ի՞նչ կարող եմ ասել։ Մադրիդում մենք մեր կյանքի ամենալավ օրերից մեկն ենք անցկացրել, սակայն այս անգամ, առաջին հերթին, պետք է մեկնենք այնտեղ, աշխատնեք և պայքարենք ուժերի ողջ լարումով։ Այս անգամ մենք խաղալու ենք «Ատլետիկոյի» դեմ և նրանք են լինելու տանտերը։
Մեզ ծանր հանդիպում է սպասվում։ Սակայն, չեմ կարծում, թե պարոն Սիմեոնեն ուրախությունից հյուրանոցով մեկ վազում էր, երբ իմացավ, որ «Ատլետիկոյին» բաժին է հասել «Լիվերպուլը»,- եզրափակել է Կլոպպը։
# Դիեգո-Սիմեոնե, Յուրգեն-Կլոպ, Չեմպիոնների-լիգա