Յուրգեն Կլոպի ներկա չի լինի Շրուսբերի Թաունի դեմ գավաթային հանդիպմանը
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան առաջին անգամ Պրեմիեր լիգայի թիմերին փոքրիկ ձմեռային արձակուրդ է տրամադրել։ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը թիմի արձակուրդը չի պատրաստվում ընդհատել հանուն գավաթի 1/16 եզրափակչի «Շրուսբերի Թաունի» դեմ վերախաղարկման համար։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը, «կարմիրների» գլխավոր մարզիչը խաղին կհետևի համակարգչով, իսկ թիմի խաղը պահեստայինների նստարանից կղեկավարի U-23 թիմի մարզիչ Նիլ Կրիտչլին։
«Շրուսբերի Թաունի» դեմ առաջին խաղից հետո, որտեղ մերսիսայդյան ակումբը հաղթանակը բաց թողեցի ձեռքից, Կլոպը նշել է, որ վերախաղարկման ժամանակ հանդես են գալու երիտասարդները։ Կրտչլին վստահեցնում է, որ գերմանացի մասնագետը խաղի ընթացքում հուշումներ և հրահանգներ կուղարկի։
Այս քայլով գերմանացի մասնագետը ցանկանում է Ֆուտբոլային ասոցիացիայի ուշադրությունը սևեռել այն հանգամանքի վրա, որ խաղացողներին խիտ գրաֆիկով ավելորդ ծանրաբեռնում են։
# FA-Cup, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, Շրուսբերի Թաուն