Յուվենտուսի պաշտպանը տեղափոխվում է Ա սերիայի մեկ այլ առաջատար ակումբ
«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ատալանտայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Բերգամոն ներկայացնող ակումբը կվարաձակալի թուրք ֆուտբոլիստին, ինչից հետո 30 մլն եվրոյի դիմաց կունենա նրան գնելու անմիջական իրավունք։
Վարձակալության դիմաց էլ «Ատալանտան» վճարելու է 3 մլն եվրո։
Բացի դրանից, «Յուվենտուսը» խաղացողի հաջորդ վաճառքից ստանալու է գումարի 10% մասնաբաժինը։
Հավելենք, որ 23-ամյա պաշտպանն «Ատալանտայում» դառնալու է Քրիստիան Ռոմերոյի փոխարինողը, ով 50+5 մլն եվրոյի դիմաց համալրելու է «Տոտենհեմի» շարքերը։
Հիշեցնենք, որ Դեմիրալը «բյանկոներիների» շարքերը համալրել է 2019 թվականի հուլիսից և մինչ այս պահը թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում` դառնալով 1 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Մերիհ Դեմիրալ, Յուվենտուս, Տոտենհեմ, տրանսֆերներ, Քրիստիան Ռոմերո, Ֆաբրիցո Ռոմանո