Յուվենտուսից 15 միավոր հանվեց
«Յուվենտուսնից», ֆինանսական խարդախությունների պատճռով, Ա սերիայում հանվել է 15 միավոր։
Ինչպես տեղեկացնում է Sky Italia-ն, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) դատարանը բավարարել է դատախազի պահանջը և ակումբին պատժել է մտացածին շահույթ ստանալու մեղադրանքով։ Դատախազը պահանջել էր թուրինյան ակումբից հանել 9 միավոր։
Մեղադրանք էր առաջադրվել նաև այլ ակումբների, սակայն դատարանը նրանց արդարացրել է։
Նշենք, որ «բյանկոներիները» մեղադրվում են ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների չափից ավելի բարձրացման, ինչպես նաև ակումբի անձկազմի կատարած ծախսերը և ֆուտբոլիստների իրական աշխատավարձի չափը թաքցնելու համար։
Հավելենք, որ «Յուվենուսը» կարող է բողոքարկել այս որոշումը և դիմել Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան։
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. նոյեմբերին «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անիելին և փոխնախագահ Պավել Նեդվեդը հրաժարական տվեցին։
Վերջում ավելացնենք, որ «Յուվենտուսը» նման պատժից հետո մնաց 22 միավորով և նահանջեց 10-րդ հորիզոնական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անդրեա Անյելի, Յուվենտուս, Պավել Նեդվեդ