Յուվենտուսը 90+2-րդ րոպեին անչափ կարևոր միավոր փրկեց Ատալանտայի դեմ խաղում🎥
Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Բերգամոյի «Ատլետի Աձուրի դ’Իտալիա» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Ատալատան» ու «Յուվենտուսը»։
Չնայած հանդիպման ընթացքում կողմերն ունեին բազում գոլային պահեր, սակայն այս խաղում խվեց ընդամենը 2 գոլ, որն ավարտվեց 1:1 հաշվով։
Նախ 76-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Ռուսլան Մալինոսկին, ապա 90+2-րդ րոպեին «Յուվենտուսի» պատասխան գնդակը խփեց Դանիլոն։
Այսպիսով, Մասիմիլիանո Ալեգրիի թիմն այս ոչ-ոքիից հետո վաստակեց 46 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
«Ատալանտան», 44 միավորով, 5-րդն է։
Հավելենք, որ բերգամասկները, «բյանկոներիների» համեմատ, մեկ հանդիպում էլ քիչ են անցկացրել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Դանիլո, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս, Ռուսլան Մալինովսկի