Յուվենտուսը Ռակիտիչին կփորձի ձեռք բերել ձմռանը
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտչը ձմռաը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»:
Ինչպես հայտնում է Tuttosport-ը, 31-ամյա խորվաթը անհատական պայմանագիր էր համաձայնեցրել «ծեր սինյորայի» հետ, սակայն տրանսֆերը չկայացավ:
Ռակիտիչը ենթադրում է, որ այս մրցաշրջանում կատալոնական ակումբում խաղային պրակտիկայի պակաս կունենա և այդ պատճառով ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբները համաձայնության չէին եկել, քանի որ թուրինցիները հրաժարվել էին գործարքին միացնել Էմրե Ջանին: