Յուվենտուսը մտադիր չէ վաճառել Դե Լիխտին
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Յուվենտուսը» մտադիր չէ վաճառել կենտրոնական պաշտպան Մաթիաս դե Լխիտիտին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողի գործակալ Մինո Ռայոլան որևէ բանակցություն չի վարել և չի վարում «Բարսելոնայի» հետ։
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ երկու ակումբներն էլ ցանկանում են փոխանակում իրականացնել։ Բարսելոնա կուղևորվի հոլանդացի պաշտպանը, իսկ Թուրին՝ Արթուրը։
# Արթուր, Բարսելոնա, Մաթիաս դե Լիխտ, Մինո Ռայոլա, Յուվե, Նիկոլո Սկիրա