Յուվենտուսը մերժել է Բարսելոնայի առաջարկը
«Բարսելոնան» ցանկանում է ուժեղացնել պաշտպանության կենտրոնը, որի հիմնական թեկնածուն «Յուվենտուսի» պաշտպան Մաթիաս դե Լիխտն է։
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, կատալոնական ակումբը խաղացողի դիմաց առաջարկել է 74 մլն եվրո, սակայն թուրինյան ակումբից տեղեկացրել են, որ հետաքրքրված չեն խաղացողի վաճառքով։
«Բարսելոնան» Դե Լիխտին ցանկանում է ձեռք բերել արդեն մոտ մեկ տարի, սակայն չի կարողանում։ Հոլանդացի պաշտպանը «Յուվնետուս» է տեղափոխվել նախորդ ամռանը։ Թուրինյան ակումբը 20-ամյա ֆուտբոլիստի համար «Այաքսին» վճարել է 85,5 մլն եվրո, իսկ նրա աշխատավարձը նախատեսված է մինչը 2024 թվականը։
# Բարսելոնա, Մաթիաս դե Լիխտ, Յուվենտուս, տրանսֆերներ