Ռոնալդուն պաշտոնական խաղերում խփած գոլերի քանակով շրջանցել է Պելեին
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» հյուրընակվելիս 3։1 հաշվով առավելության հասավ «Կալյարիի» նկատմամբ։
Հանդիպման հերոս դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, ով խփեց թուրինյան ակումբի բոլոր գոլերը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Հատկանշական է, որ Կրիշն իր բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում։
Պորտուգալացի ֆուտբոլստն իր ողջ կարիերայում խփած գոլերի քանակը հասցրեց 770-ի, որոնցից 668-ը խփել է ակումբային մակարդակով, իսկ 102-ը՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում։
Ինչպես տեղեկացնում են մի շարք հեղինակավոր աղբյուրներ, 36-ամյա ֆուտբոլիստը պաշտոնական հանդիպումներում խփած գոլերի քանակով շրջանցել է Պելեի ցուցանիշը, ում ակտիվում կա 767 գնդակ։
Համաշախարհային ֆուտբոլի պատմության շրջանակում այժմ Ռոնալդուից առաջ են միայն Յոզեֆ Բիցանը (805 գոլ) և Ռոմարիոն (772 գոլ)։
Ինչ վերաբերում է գործող ֆուտբոլիստներին, ապա Ռոնալդուից հետո ամենաշատ գնդակը գրանցվել է Լեո Մեսսիի անվան դիմաց, ով խփել է 730 գոլ։ Տվյալ պահին Մեսսին մոտ է գերազանցելուն Գերդ Մյուլլերի (738 գոլ) և Ֆերենց Պուշկաշի (746 գոլ) ցուցանիշները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Գերդ Մյուլլեր, Լեո Մեսսի, Կալյարի, Կրիշտիանու-Ռոնալդու, Յոզեֆ Բիցան, Յուվենտուս, Պելե, Ռոմարիո, Ֆերենց Պուշկաշ