Յունայթեդի ձախողումը.  «Կարմիր սատանաները» պարտվեցին  Բրայթոնին🎥

Յունայթեդի ձախողումը. «Կարմիր սատանաները» պարտվեցին Բրայթոնին🎥

07/08/2022 - 19:01

Անգլիական Պրեմիեր լիգայի 1-ին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը»` «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, մրցեց «Բրայթոնի» դեմ։

Առաջին կեսից հետո բավական անսպասելի արդյունք էր գրանցվում. հյուրերը հաղթում էին 2:0 հաշվով։

Գրեհեմ Փոթերի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Պասկալ Գրոսը։

Երկրորդ խաղակեսում «կարմիր սատանաները», ունենալով խաղային ու տարածքային մեծ առավելություն, կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը. «ճայերից» ինքնագոլի հեղինակ դարձավ Ալեքսիս Մաքալիսթերը։

Այսպիսով, «Բրայթոնը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022