Յունայթեդը տանջվեց, սակայն հասավ նպատակին🎥
Մեկնարկել է Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության քառորդ եզրափակիչ փուլը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Կոպենհագենը»։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված մրցաշարը քառորդ եզրափակչից սկսած անցկացվում է Գերմանիայում, իսկ դիմակայությունները բաղկացած են լինելու մեկ խաղից։
Թվուր էր, թե հանդիպման ֆավորիտն ակնհայտ է ու «Մանչեսթեր Յունայթեդը» կտանի կամային հաղթանակ, սակայն Օլե-Գունար Սուլշերի սաները չնայած ստեղծեցին բազում գոլային պահեր, բայց այդպես էլ հանդիպման հիմնական ժամանակում չկարողացան բացել խաղի հաշիվը։
Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի հենց մեկնարկում` 94-րդ րոպեին, դանիական ակումբի պաշտպան Անդրեաս Բյելանը կանոնների խախտում թույլ տվեց սեփական տուգանային հրապարակում։
Հանդիպման գլխավոր մրցավար Կլեման Տյուլպենը տեսակրկնապատկերը դիտելուց հետո, ի վերջո, ցույց տվեց դեպի նշակետը։ Գնդակին մոտեցավ Բրունո Ֆերնանդեշը և չվրիպեց նշակետից։
Մինչև հանդիպման ավարտը «Յունայթեդի» ֆուտբոլիստները կարող էին աչքի ընկնել ևս մի քանի անգամ, սակայն հաշվի մեջ այդպես էլ փոփոխություն չեղավ։
Այսպիսով, «կարմիր սատանաները» նվաճեցին մրցաշարի կիսաեզչափակչի ուղեգիր, որի շրջանակում կմրցեն «Սևիլիա» -«Վուլվերհեմպտոն» զույգի հաղթողի դեմ։
# Բրունու Ֆերնանդեշ, Եվրոպա-լիգա, Կոպենհագեն, Մանչեսթեր-Յունայթեդ