Յունայթեդը վերջին 48 տարվա վատագույն արդյունքն է գրանցել

Յունայթեդը վերջին 48 տարվա վատագույն արդյունքն է գրանցել

25/10/2020 - 12:35

Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ։

Չնայած «կարմիր սատանաները» ողջ խաղի ընթացքում ունեին տարածքային և խաղային առավելություն, սակայն խաղում այդպես էլ գոլեր չգրանցվեցին։

Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 1972/73 մրցաշրջանից ի վեր սա «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն մեկնարկն է Անգլիայի առաջնությունների շրջանակում։ Կարմիր սատանաները մեկնարկից հետո «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում անցկացրած 3 խաղերից և ոչ մեկում չեն հաղթել։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023