Յունայթեդը շարունակում է ճախրել?
Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի հանդիպման շրջանակում միմյանց դեմ մրցեցին հետնապահների թվում ընթացող «Աստոն Վիլլան» և Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Մանչեսթեր Յունայթեդը»։
Մանկունյական ակումբը շարունակում է փայլուն ելույթները՝ հյուրընկալվելիս հաղթելով 0։3 հաշվով։ Հերթական փայլուն հանդիպում անցկացրեց Բրունո Ֆերնանդեշը, ով այսօր դարձավ 1 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Մեյսոն Գրինվուդն ու Պոլ Պոգբան․ վերջինս նույնպես սկսել է վերելքով հանդես գալ։
Օլե-Գունար Սուլշերի սաները պարզապես փայլում են առաջնության վերսկսումից հետո՝ տանելով չորրորդ անընդմեջ հաղթանակը։ Ընդհանրապես, «կարմիր սատանաները» Բրունո Ֆերնանդեշին ձեռք բերելուց հետո անհավանական ֆուտբոլ են ցուցադրում: Բրունոյի՝ «Յունայթեդ» ժամանելուց հետո մանկունյանակ ակումբն անցկացրել է 14 հանդիպում՝ 10-ն ավարտելով հաղթանակով։ «ՄՅՈՒ»-ն անպարտելի հանդիպումների շարքը հասցերց 16-ի․ վերջին անգամ «Յունայթեդը» պարտվել է հունվարի 23-ին, երբ Ֆերնանդեշը դեռևս հանդես չէր գալիս անգլիական ակումբի կազմում։ Ֆերնանդեշը «Յունայթեդ» տեղափոխվելուց հետո մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Շատ է նշվում նաև, որ ներկա պահին «Յունայթեդի» հանդերձարանում մթնոլորտը պարզապես ֆանտաստիկ է, քանի որ այն վերջապես ունի իր արժանի լիդերը՝ ի դեմս Բրունոյի։ Ըստ որոշ աղբյուրների՝ այժմ հենց Բրունոն է հանդերձարանում հիմնական տոն տվողը, և ֆուտբոլիստների մեծ մասը լսում են նրան, այդ թվում նաև Պոլ Պոգբան։
Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» վաստակեց 58 միավոր և էլ ավելի մոտեցավ 4-րդ հորիզոնականին, որն այժմ զբաղեցնում է «Լեսթերը»։ «Աղվեսներն» ունեն 59 միավոր։ «Աստոն Վիլլան» 27 միավորով զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը՝ փորձելով պահպանել տեղը Պրեմիեր լիգայում։
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Բրունո Ֆերնանդեշ, Բրունու Ֆերնանդեշ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մեյսոն Գրինվուդ, Պոլ-Պոգբա