Յովիչը կրկին խախտել է ինքնամեկուսացման կանոնները
«Ռեալի» կենտրոնական հարձակվող Լուկա Յովիչը կրկին սկանդալի եզրին՝ հերթական անգամ խախտելով ինքնամեկուսացման կանոնները։
22-ամյա սերբ ֆուտբոլիստը սոցցանցերի իր օգտահաշիվներում լուսանկար է հրապարակել, որտեղ նա ընկերների հետ խորոված է պատրաստում՝ չպահպանելով սոցիալական հեռավորությունը։ Յովիչը ոտքը ֆիքսող սարքով փաթաթված է, քանի որ նա կոտրել է ոտքը և չի մարզվում ակումբի հետ։
Խաղացողը տեսնելով ԶԼՄ-ների և երկրպագուների արձագանքը՝ ավելի ուշ հեռացրել է այն համացանցից, սակայն օգտատերերին հաջողվել է այն պահպանել։
Ավելի վաղ Լուկա Յովիչը ինքնամեկուսացման կանոնները խախտել էր ևս երկու անգամ՝ Իսպանիայից մեկնելով Սերբիա, իսկ այնուհետև Սերբիայում մասնակցել էր ընկերուհու ծննդյան արարողությանը։ Բացի դրանից՝ Յովիչը, գտնվելով կարանտինում, ծանր վնասվածք է ստացել, կոտրելով ոտքը։ Հավանական է, որ նա ընկել է պատից։
# Լուկա-Յովիչ, Ռեալ Մադրիդ