Յան Օբլակի ասիստը «Բրյուգեի» դեմ խաղում 🎥
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական դաշտում մրցում է «Բրյուգեի» դեմ։
«Ռոխիբլանկոսից» 23-րդ րոպեին ասիստ կատարեց դարպասապահ Յան Օբլակը` օգնելով աչքի ընկնել Ալեքսանդր Սյորլոթին։ Նորվեգացի հարձակվողը դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը։
Mister Chip-ի տվյալներով` Օբլակը 2019թ. փետրվարի 20-ից ի վեր առաջին դարպասապահն է, որը գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ-ում։
Ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում նախորդ դարպասապահը, որը գոլային փոխանցում էր կատարել, Էդերսոնն էր։
«Մանչեսթեր Սիթիի» նախկին դարպասապահը «Շալկե 04»-ի դեմ 1/8 եզրափակիչի առաջին խաղում ասիստ էր կատարել Ռահիմ Սթերլինգին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml