Յամալը 11 միլիոնով կգնի Պիկեի ու Շակիրայի նախկին առանձնատունը 📸
«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը կգնի Ժերար Պիկեի ու կոլումբացի երգչուհի Շակիրայի նախկին առանձնատունը, գրում է El Pais-ը։
Առանձնատունը, որը Էսպլուգես դե Լյոբրեգատ քաղաքում է, «Բարսելոնայի» մարզաբազայի մոտակայքում է և ունի 3,8 հազար քառակուսի մետր տարածք։
Պենտ հաուսը համալրված է մի քանի լողավազանով, կինոթատրոնով, մեծ մարզասրահով, աշխատանքային սենյակներով, գրադարանով, պադելի համար նախատեսված կորտերով, ֆուտբոլային դաշտերով և բազմաթիվ այլ հարմարություններ։ Այն նաև ապահովված է անվտանգության բոլոր հնարավորություններով։
Առանձնատան գնման հարցով 18-ամյա ֆուտբոլիստի ներյայացուցիչները զբաղվում են արդեն մի քանի ամիս։ Յամալի շրջապատն ուզում է, որ վինգերը բնակվի քաղաքի աղմուկից հեռու` միայն ֆուտբոլի վրա կենտրոնանալու համար։
Մեծ հավանականությամբ` Յամալը բնակարանը ձեռք կբերի 11 միլիոն եվրոյով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

