Մ20 ԱԱ. Մարոկկոն երկրորդ սենսացիոն հաղթանակն է տարել` դուրս գալով փլեյ-օֆֆ 🎥
Չիլիում ընթանում է ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։
Մրցաշարի C խմբի երկրորդ տուրում Մարոկկոյի Մ20 հավաքականը 2:1 հաշվով սենսացիոն հաղթանակ է տարել Բրազիլիայի հասակակիցների թիմի նկատմամբ։
Մոհամեդ Ուաբիի գլխավորած թիմից մեկական գոլ են խփել Օտման Մաման ու Յասիր Զաբիրին։ Բրազիլացիները պատասխանել են միայն Յագոյի 11-մետրանոցով։
Մարոկկացիները մրցաշարի առաջին տուրում էլ 2:0 հաշվով անսպասասելի հաղթել էին Իսպանիայի Մ20 թիմին։
Հաղթանակների շնորհիվ «Ատլասի առյուծները» 6 միավոր են վաստակել, C խմբում առաջին տեղում են` ապահովելով տեղը 1/8 եզրափակիչում։ Բրազիլիան 1 միավորով երրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am