Մ-19 տարեկան ամենահեռանկարային ֆուտբոլիստներն` ըստ FourFourTwo-ի
Հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է Մ-19 տարեկան ամենահեռանկարային ֆուտբոլիստներին։
Ցանկը գլխավորում է «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ում հաջորդում են «Բարսելոնայի» միանգամից երկու ֆուտբոլիստներ` Պեդրին ու Անսու Ֆաթին։
Թոփ-15-ում տեղ են գտել նաև համապատասխանաբար Հարվի Էլիոթը («Լիվերպուլ»), Ջամալ Մուսիալան («Բավարիա»), Գավին («Բարսելոնա»), Ֆաբիո Կարվալիոն («Ֆուլհեմ»), Էնդրիկը («Պալմեյրաս»), Ֆլորիան Վիրցը («Բայեր Լևերկուզեն»), Ռայան Գրավենբերխը («Այաքս»), Վալենտինո Լիվրամենտոն («Սաութհեմպտոն»), Յուսուֆա Մուկոկոն («Բորուսիա Դորտմունդ»), Էդուարդո Կամավինգան («Ռեալ Մադրիդ»), Ջիովանի Ռեյնան («Բորուսիա Դորտմունդ») և Ամադ Դիալոն («Մանչեսթեր Յունայթեդ»/«Ռեյնջերս»)։
Հավելենք, որ ցանկում ընդգրկվել են 50 ֆուտբոլիստներ, որին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամադ Դիալո, Անսումանե-Ֆաթի, Գավի, Էդուարդո Կամավինգա, Էնդրիկ, Հարվի Էլիոթ, Յուսուֆա Մուկոկո, Պեդրի, Ջամալ Մուսիալա, Ջիովանի Ռեյնա, Ջուդ Բելինգհեմ, Ռայան Գրավենբերխ, Վալենտինո Լիվրամենտո, Ֆաբիո Կարվալիո, Ֆլորիան Վիրց