Մոուրինոն յուրահատուկ նվաճման է հասել Լիգայի գավաթի շրջանակում
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն դարձել է երրորդ մարզիչը, ում գլխավորած երեք տարբեր ակումբներ դուրս են եկել Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ։ Ավելի վաղ պորտուգալացի մասնագետը այդ նվաճմանն էր հասել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» ղեկին։ Այդ մասին տեղեկացնում է OptaJoe-ն։
Մինչ այդ նման արդյունք են գրանցել մարզիչներ Ռոն Ատկինսոնը («Մանչեսթեր Յունայթեդ», «Շեֆիլդ Ուենսդեյ», «Աստոն Վիլլա») և Ռոն Սոնդերսը («Նորվիչ», «Մանչեսթեր Սիթի», «Աստոն Վիլլա»)։
Անգլիայի լիգայի գավաթի ընթացիկ խաղակության կիսաեզրափակչի շրջանակում «Տոտենհեմը» սեփական մարզադաշտում 2։0 հաշվով հաղթանակի հասավ Չեմպիոնշիփը ներկայացնող «Բրենթֆորդի» նկատմամբ։ Գոլերն իրենց ակտիվում գրանցեցին Մուսա Սիսոկոն և Հին Մին Սոնը։
Հիշեցնենք նաև, որ անգլիական լիգայի գավաթի եզրափակչի մյուս ուղեգրի համար կպայքարեն Մանչեսթեր քաղաքը ներկայացնող երկու գրանդները՝ «Յունայթեդն» ու «Սիթին»։ Խաղը տեղի կունանա «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում այսօր՝ հունվարի 6-ին՝ Երևանի ժամանակով ժամը 23։45-ին։
# Աստոն Վիլլա, Բրենթֆորդ, Ժոզե Մոուրինիո, Հին Մին Սոն, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Մուսա Սիսոկո, Նորվիչ, Շեֆիլդ Ուենսդեյ, Չելսի, Ռոն Ատկինսոն, Ռոն Սոնդերս, Տոտենհեմ, Օլդ-Թրաֆորդ