Մոուրինիոն զանգել է Բարսելոնայի պաշտպանին` հրավիրելով նրան Ռոմա
«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեն, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռոման»։
Աղբյուրի փոխանցմամբ` «գայլերը» 26-ամյա պաշտպանի դիմաց պատրաստ են վճարել 15 մլն եվրո։
Ըստ Corrire dello Sport-ի տեղեկությունների` հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն արդեն զանգել է Լանգլեին և առաջարկել նրան միանալ իր թիմին։
Հատկանշական է, որ «Յուրահատուկը» Լանգլեի հետ ցանկացել է աշխատել նաև այն ժամանակ, երբ մարզում էր «Տոտենհեմը»
Ինքը` Լանգլեն նախընտրում է տեղափոխվել անգլիական Պրեմիեր լիգա, քանի որ նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Վեսթ Հեմը» և «Էվերտոնը»։
Հիշեցնենք, որ Կլեման Լանգլեն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2018 թ. հուլսիցի և ակումբի կազմում անցկացրել է134 հանդիպում` դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոզե Մոուրինիո, Կլեման Լենգլե, Ռոմա, տրանսֆերներ