Մոուրինիոն բացատրել է, թե ինչու է սափրել գլուխը

Մոուրինիոն բացատրել է, թե ինչու է սափրել գլուխը

10/02/2020 - 23:25

Ինչպես արդեն գիտեք, Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն սափրել է գլուխը։

Sky Sports-ին տված հարցազրույցի ժամանակ պորտուգալացի մասնագետը խոսել է այն մասին, թե ինչու է նման քայլի գնացել․

«Երբեմն ինձ դուր է գալիս կատարել որևէ փոփոխություն ու փորձարկումներ անել։ Այս քայլը հանկարծակի ստացվեց։ Առավտոյան, երբ արթնացա մազերս սարսափելի տեսք ունեին։ Ես որոշեցի, որ այլևս չեմ ցանկանում մտածել այդ մասին ու սափրեցի գլուխս։ Իհարկե հուսով եմ, որր մազրես շուտ կաճեն»,- նշել է «շնաձկների» գլխավոր մարզիչը։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023