Մոնցան առաջին խոշոր տրանսֆերն է ավարտին հասցրել  և աշխատում է ևս մեկի ուղղությամբ

Մոնցան առաջին խոշոր տրանսֆերն է ավարտին հասցրել և աշխատում է ևս մեկի ուղղությամբ

17/06/2022 - 14:44

«Ինտերի» պաշտպան Անդրեա Ռանոկիան ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Մոնցա»։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Ա սերիայի նորեկն ավարտին է հասցրել այդ գործարքը և 34-ամյա ֆուտբոլիստի հետ կկքնի 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։

Նշենք, որ Ռանոկիան միլանյան ակումբի կազմում հանդես էր գալիս 2011 թ. հունվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 223 հանդիպում` դառնալով 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում գրում է նաև, որ «բիանկոռոսիները» աշխատում են ևս մեկ տրանսֆեր իրականացնելու ուղղությամբ. խոսքը «Կալյարիի» աջ լատերալ Նայթան Նանդեսի մասին է։

Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև այժմ բանակացություններ են ընթանում։

Հատկանշական է, որ, ըստ Football Italia-ի տեղեկությունների, ուրուգվայցի ֆուտբոլիստին իրենց շարքերում են ցանկանում տեսնել նաև «Յուվենտուսն» ու «Նապոլին», որոնք նույնպես առաջարկ են պատրաստում Նանդեսի տրանսֆերի հարցում։

Հավելենք, որ 26-ամյա պաշտպանը «Կալյարիի» շարքերը համալրել է 2019 թ. օգոստոսին, որի կազմում անցկացրած 94 խաղում դարձել է 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ «Մոնցան» պատկանում է «Միլանի» նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնիին. ակումբը պատմության մեջ առաջին անգամ է հանդես գալու Ա սերիայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022