Մոդրիչն ու ընկերները ֆանտաստիկ են! Խորվաթիան ջախջախեց Չեխիային 🎥
Աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի L խմբի չորրորդ տուրում Խորվաթիայի հավաքականը սեփական դաշտում մրցեց Չեխիայի դեմ։
Խորվաթները պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրին և մրցակցին ջախջախեցին 5:1 հաշվով։
Զլատլո Դալիչի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Անդրեյ Կրամարիչը, մեկական գոլ էլ խփեցին Լուկա Մոդրիչը, Իվան Պերիշիչն ու Անտե Բուդիմիրը։ Չեխերից աչքի ընկավ Տոմաշ Սոուչեկը։
L խմբում ևս մեկ հանդիպում է կայացել.
Ֆարերյան կղզիներ 2:1 Ջիբրալթար
Խումբն այժմ ունի հետևյալ տեսքը.
- Չեխիա – 9 միավոր
- Խորվաթիա – 6
- Չեռնոգորիա – 6
- Ֆարերյան կղզիներ – 3
- Ջիբրալթար – 0
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից