Մոդրիչը մի շարք տպավորիչ ցուցանիշներով առաջատար է «Միլանում» 📸
Sofascore-ը մի շարք վիճակագրական հետաքրքիր տվյալներ է ներկայացրել «Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի վերաբերյալ։
Իտալիայի Ա սերիայում 40-ամյա լեգենդար ֆուտբոլիստը մի շարք ցուցանիշներով առաջատար է «ռոսոներիի» կազմում։
Ամենաբարձր միջին գնահատական ունեցող ֆուտբոլիստները
- Լուկա Մոդրիչ – 7,6
- Ադրիեն Ռաբիո – 7,31
- Մայք Մենյան – 7,25
Ամենաշատ գոլային պահ ստեղծած ֆուտբոլիստները
- Ռաֆայել Լեաու – 7
- Լուկա Մոդրիչ – 6
- Ադրիեն Ռաբիո – 6
Ամենաշատ առանցքային փոխանցում (խմբ.` փոխանցում, որից հետո հարված է եղել) կատարած ֆուտբոլիստները
- Լուկա Մոդրիչ – 47
- Ալեքսիս Սալեմակերս – 34
- Դավիդե Բարտեզագի – 34
Գնդակի ամենաշատ վերադարձ կատարած ֆուտբոլիստները
- Լուկա Մոդրիչ – 152
- Ալեքսիս Սալեմակերս – 107
- Ադրիեն Ռաբիո – 100
Գրոհի եզրափակիչ փուլ ամենաշատ ճշգրիտ փոխանցում կատարած ֆուտբոլիստները
- Լուկա Մոդրիչ – 425
- Ալեքսիս Սալեմակերս – 280
- Ադրիեն Ռաբիո – 226
Ամենաշատ ճշգրիտ փոխանցում կատարած ֆուտբոլիստները
- Լուկա Մոդրիչ – 1546
- Ֆիկայո Թոմորի – 1122
- Մատեո Գաբիա – 1102
Խորվաթ ֆուտբոլիստը «Միլանում» հանդես է գալիս 2025թ. հուլիսից, 29 խաղում խփել է 2 գոլ, կատարել 3 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# SofaScore, Ա-սերիա, Լուկա Մոդրիչ, Միլան