ՄՅՈւ-ն 36 մլն ֆունտ կվճարի Սանչեսին, եթե նա տեղափոխվի Ինտեր
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը ակումբից կարող է ստանալ 36 մլն ֆունտ, եթե տեղափոխվի «Ինտեր»:
Ակումբները քննարկում են ֆուտբոլիստին մեկ տարով վարձակալելու հարցը: «Ինտերը» հույս ունի, որ չիլիացու գործարքը կիրականացվի մինչև մոտակա հանգստյան օրերը: Բացի այդ ենթադրվում է, որ պայմանագրում կընդգրկվի գնման իրավունքի կետը:
Միլանցիները չիլիացուն գնելու դեպքում կկարողանան վերջինիս առաջարկել շաբաթական 150 հզր ֆունտ, սակայն Ալեքսիսը դեմ է դրան, քանի որ նա ՄՅՈւ-ում վարձատրվում է շաբաթական 500 հզր ֆունտ:
Դրա համար Սանչեսի «Ինտեր» տեղափոխվելու դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» 2 տարի կվճարի ֆուտբոլիստի աշխատավարձի մնացած մասը, ինչն ընդհանուր կազմում է 36 մլն եվրո: