ՄՅՈւ-ն չի պատրաստվում Ալեքսիս Սանչեսին փոխարինող փնտրել
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը հայտարարել է, որ ակումբը փոխարինող չի փնտրում կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին: Վերջինս կարող է վարձավճարով տեղափոխվել «Ինտեր»:
«Մենք չենք պատրաստվում ձեռք բերել որևէ մեկին:
Սանչեսը որակյալ խաղացող է, ես արդեն շատ անգամ եմ դա ասել: Լինում է այնպես, որ խաղացողին հետապնդում են վնասվածքները:
Նա շատ է վնասվածքներ ստացել, բայց դժվար է ասել, թե ինչու է նա ստացել այս կամ այն վնասվածքը:
Երբեմն լինում է այնպես, որ մարզավիճակ ես հավաքում, գոլեր խփում, և դա քեզ լրացուցիչ վստահություն է տալիս: Իսկ երբ սկսում ես վատ խաղալ, դու այն կորցնում ես:», – Սուլշերի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: