ՄՅՈՒ-ն նվաճել է ԱՊԼ-ի ամառային գավաթի տիտղոսը 🎥

ՄՅՈՒ-ն նվաճել է ԱՊԼ-ի ամառային գավաթի տիտղոսը 🎥

04/08/2025 - 10:26

«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի ամառային գավաթի վերջին` երրորդ տուրում ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում մրցել է «Էվերթոնի» դեմ։

Գոլառատ պայքարում կողմերը չեն պարզել հաղթողին` 2:2։

«Կարմիր սատանաներից» աչքի են ընկել Բրունու Ֆերնանդեշն ու Մեյսոն Մաունթը։ Մերսիսայդյան ակումբից գոլ խփեց Իլման Նդիայեն, իսկ Էյդեն Հևենն ինքնագոլ գրանցեց։

«Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 7 միավոր, գրավեց առաջին տեղն ու նվաճեց Պրեմիեր լիգայի ամառային գավաթը։ «Էվերթոնը» 1 միավորով զբաղեցրեց վերջին` չորրորդ տեղը։

Մրցաշարին մասնակցում էին նաև «Վեսթ Հեմը» և «Էվերթոնը», որոնք զբաղեցրին համապատասխանաբար երկրորդ ու երրորդ տեղերը։

Նշենք` Պրեմիեր լիգայի ամառային գավաթն ընկերական մրցաշար է, որն անցկացվում է 2023 թվականից։ Հանդիպումներն անցկացվում են ԱՄՆ-ում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023