ՄՅՈՒ-ի երկրպագուն ազատվել է աշխատանքից Մարեզի հետ նկարվելու պատճառով

ՄՅՈՒ-ի երկրպագուն ազատվել է աշխատանքից Մարեզի հետ նկարվելու պատճառով

04/07/2020 - 00:34

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու Քրեյգ Ուիլիսին աշխատանքից ազատել են «Մանչեսթեր Սիթիի» ալժիրցի ֆուտբոլիստ Ռիյադ Մարեզի հետ նկարվելու պատճառով։

37-ամյա Ուլիսին աշխատում էր բնակարաններ կաուցող ընկերությունում, որտեղ գնացել էր նաև Ռիյադ Մարեզը, ով ցանկանում է նոր բնակարան ձեռք բերել այն բանից հետո, երբ վերջերս թալանել էին նրա բնակարանը։ Քրեյգ Ուիլիսը ֆուտբոլային աստղի հետ սելֆի է արել, սակայն այդ լուսանկարը դուր չի եկել նրա գործատուին։ Բանն այն է, որ Քրեյգը խախտել է պահանջված սոցիալական հեռավորությունը, ինչի հետևանքով զրկվել է աշխատանքից։ Այդ մասին տեղեկացնում է The Sun-ը։

«Մարեզը լուսանկարի հետ կապված որևէ խնդիր չէր տեսնում։ Ես հիանալի նկար ստացա և փշաքաղվեցի, իսկ տուն գնալիս զանգ ստացա աշատավայրից։ Ես սելֆի էի արել իմ մոտ ընկերոջ համար, ով «Սիթիի» երկրպագու է։ Ամեն օր չէ, որ հանդիպում ես այդպիսի աստղի»,-նշել է Քրեյգ Ուիլիսը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023