Մյունխենյան դաժանություն. Բավարիան ջախջախեց Բորուսիային ?
Գերմանական Բունդեսլիգայի 28-րդ տուրում կայացավ ընթացիկ առաջնության ամենակարևոր հանդիպումներից մեկը. «Բավարիան» հյուրընկալել էր «Բորուսիային»: Մյունխենյան թիմը դորտմոունդցիներին հաղթեց 5:0 հաշվով:
Հանդիպման 10-րդ րոպեին Հումելսը բացել է հաշիվը: 7 րոպե անց Լևանդովսկին կրկնապատկել է այն: Խաղակեսի վերջնամասում ևս 2 գնդակ է հայտնվել դորտմունդյան թիմի դարպասում. աչքի են ընկել Մարտինեսը (41-րդ րոպե) և Գնաբրին (43-րդ րոպե): Մրցավեճի նախավերջին րոպեին Լևանդովսկին դուբլ է ձևակերպել՝ հաշիվը դարձնելով 5:0
Այս հաղթանակից հետո Կովաչի գլխավորած թիմը 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ «Բորուսիային» գերազանցելով 1 միավոր:
# Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա