Մյուլերի` 90+7-ին խփած գոլը հաղթանակ է պարգևել «Վանկուվերին» 🎥
Մյուլերի` 90+7-ին խփած գոլը հաղթանակ է պարգևել «Վանկուվերին» 🎥
12/10/2025 - 10:52

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության նախավերջին խաղում «Վանկուվերը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ է կորզել «Օռլանդո Սիթիից»։

Տանտերերը 24-րդ րոպեից Դագուր Թորհալսոնի խփած գոլի շնորհիվ հաղթում էին 1:0 հաշվով, սակայն կանադական ակումբը 81-րդ րոպեին Նելսոն Պիերի ջանքերով խփեց պատասխան գնդակը, իսկ 90+7-ին աչքի ընկավ գերմանացի լեգենդար հարձակվող Թոմաս Մյուլերը` հաղթանակ պարգելով «Վանկուվերին»։

36-ամյա Մյուլերը «Վանկուվերին» միանալուց հետո 6 խաղում 6 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։

Յեսպեր Սորենսենի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրել է 63-ի և առաջին տեղում է արևմտյան գոտում։

«Օռլանդոն» 53 միավորով 7-րդն է արևելյան գոտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025