Մխիթարյան. «Ֆուտբոլը կորցրեց իսկական ջենթլմենի»
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում հրապարակում է արել` հրաժեշտ տալով իր նախկին մարզիչ Միրչա Լուչեսկուին։
«Միստե՛ր, Դուք իմ առաջին մարզիչներից էիք՝ այն մեկը, որն ինձ հնարավորություն տվեց աճելու և սկսելու իմ միջազգային կարիերան:
Ես հավերժ երախտապարտ կլինեմ Ձեզ` ինձ այն կյանքով ապրելու հնարավորություն տալու համար, որի մասին երազել եմ դեռ մանկուց:
Շնորհակալ եմ Ձեր ուղղորդման, վստահության և այն ամենի համար, ինչն օգնեց ձևավորել ինձ` որպես խաղացողի և որպես մարդու, որն այսօր կամ:
Ֆուտբոլը կորցրեց իսկական ջենթլմենի և խաղի իրական տեսլական ունեցող մարդու։
Հանգչի՛ր խաղաղությամբ, Միստե՛ր։ Դուք միշտ առանձնահատուկ տեղ կունենաք իմ սրտում: Սիրտս կոտրված է»,- գրել է «Ինտերի» ֆուտբոլիստը։
Ռումինացի լեգենդար մարզիչ Միրչա Լուչեսկուն 80 տարեկանում կյանքից հեռացել է ապրիլի 7-ին։
Մխիթարյանը 2010-13թթ. Դոնեցկի «Շախտյորում» հանդես է եկել Լուչեսկուի գլխավորությամբ, 106 խաղում խփել է 44 գոլ, կատարել 23 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Միրչա Լուչեսկու, Շախտյոր