Մխիթարյան. «Հավանաբար, ամբողջ կյանքում կհիշեմ այդ դրվագը» 🎥

Մխիթարյան. «Հավանաբար, ամբողջ կյանքում կհիշեմ այդ դրվագը» 🎥

01/05/2025 - 11:23

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման (3:3) մասին.

«Դիտելու համար խելահեղ խաղ էր, բայց ֆուտբոլիստների համար բարդ էր։ Մենք մեր լավագույն խաղը ցույց տվեցինք, բայց սա ֆուտբոլ է. կարող է նաև այսպես լինել։ Երկու գնդակի առավելություն ունեինք, բայց չէինք մտածում, թե արդեն հաղթել ենք։

«Բարսելոնան» հզոր ճնշում էր գործադրում։ Մրցակիցը հրաշալի էր գործում գնդակով։ Մենք արդեն մտածում ենք երկրորդ հանդիպման մասին։ Պետք է լավ վերականգնվենք։ Ցավոք, չկարողացանք պահել ունեցած առավելությունը։

Ցավոք, 2-3 սանտիմետրի պատճառով իմ դարպասի գրավումը չարձանագրվեց։ Ոչինչ անել չեմ կարող։ Միգուցե իմ մեծ ձգտման պատճառով հայտնվեցի խաղից դուրս իրավիճակում։ Հավանաբար, ամբողջ կյանքում կհիշեմ այդ դրվագը։ Հուսով եմ` պատասխան խաղում կկարողանամ աչքի ընկնել։

Հեշտ չէ խաղալ «Բարսելոնայի» դեմ։ Մրցակիցը շատ տաղանդավոր ու երիտասարդ թիմ ունի։ Պատասխան խաղում հեշտ չի լինելու. կորցրինք մեր ավագին ու առաջատարին` Լաուտարո Մարտինեսին, բայց կձգտնենք անել առավելագույնը»,- 36-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է TNT Sports Football-ը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» դեմ հանդիպման 75-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նախկին ավագը գոլ խփեց, բայց չնչին խաղից դուրս իրավիճակի պատճառով գլխավոր մրցավար Կլեման Տյուրպենը, դրվագը քննարկելով VAR համակարգի պատասխանատուների հետ, չեղարկեց դարպասի գրավումը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023