Մխիթարյան . «Ինչ-որ պատճառներով չեմ հրավիրվել առաջիկա խաղերին»
Ինչպես գիտեք, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր նախապատրաստվելու են հունիսի 1-ին և 5-ին Խորվաթիայի ու Շվեդիայի հավաքականների դեմ կայանալիք ընկերական խաղերին։
Այդ ցանկից բացակայում էր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի անունը, ինչի առթիվ հայազգի կիսապաշտպանը Twitter-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.
«Ի զարմանս ինձ` Հայաստանի հավաքականի մարզչական շտաբն ինձ տեղեկացրեց, որ ինչ-որ պատճառներով չեմ հրավիրվել առաջիկա խաղերին։
Բերված պաշտոնական պատճառաբանությունները համոզիչ չէին։ Ամեն դեպքում, հաջողություն եմ մաղթում մեր տղաներին առաջիկա խաղերում»,- գրել է Մխիթարյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Խորվաթիա-Հայաստան, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Շվեդիա-Հայաստան