Մխիթարյանը մեկնել է Միլան և բուժզննում անցել Ինտերի համար🎥
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր» տեղափոխությունը վերջնական փուլում է։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 33-ամյա ֆուտբոլիստը հունիսի 22-ին բուժզննում է անցել «ներաձուրիների» համար։
Սպասվում է, որ հայազգի կիսապաշտպանը միլանյան ակումբի հետ կնքելու է 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
La Gazzetta dello Sport-ի լրագրող Ալֆրեդո Պեդուլան էլ Twitter-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել` նվիրված Մխիթարյանին, որտեղ նա, ամենայն հավանականությամբ, արդեն Միլանում է և նկարվում երկրպագուների հետ։
Հիշեցնենք, որ «Ինտերի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան արդեն հաստատել է, որ միլանյան ակումբն ավարտին է հասցրել Մխիթարյանի գործարքը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալֆրեդո Պեդուլա, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո