Մխիթարյանը՝ երկրպագուների վարկածով «Տարվա  լավագույն անհատական  ելույթ» մրցանակի հաղթող

Մխիթարյանը՝ երկրպագուների վարկածով «Տարվա լավագույն անհատական ելույթ» մրցանակի հաղթող

02/01/2021 - 23:25

«Ռոման» իր Twitter-ի պաշտոնական օգտահաշվում տարբեր անվանակարգերում հաղթողներին պարզելու համար անցկացնում էր քվեարկություններ։

Հունվարի 2-ին հայտնի դարձավ, որ «Տարվա լավագույն անհատական ելույթ» անվանակարգում հաղթող է դարձել հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հենոն այդ մրցանակին արժանացել է Ա սերիայի 2020/21 մրցաշրջանի 7-րդ տուրի «Ջենոայի» դեմ խաղում ցուցադրած փայլուն խաղի համար։ 31-ամյա կիսապաշտպանը նոյեմբերի 8-ին կայացած խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ օգնելով հռոմեական ակումբին հաղթել 1։3 հաշվով։

«Գայլերն» այդ խաղի Հենոյի մասնակցությամբ լավագույն դրվագներով տեսանյութ են հրապարակել ակումբի պաշտոնական սոցհարթակներում։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023