Marca. «Զիդանն արդեն  2-3 ամիս է չի խոսում Ռեալի մի շարք ֆուտբոլիստների հետ»

Marca. «Զիդանն արդեն 2-3 ամիս է չի խոսում Ռեալի մի շարք ֆուտբոլիստների հետ»

21/01/2021 - 18:01

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, կարծես թե, բարդ հարաբերություններ ունի ակումբի մի շարք ֆուտբոլիստների հետ։ Այդ մասին տեղեկացնում է Marca-ի լրագրող Խոսե Ֆելիքս Դիասը։

«Կա խնդիրների մի ամբողջ համալիր, որոնք այնպիսի ախտանշաններ են ի հայտ բերում, որ հանգում ենք այնպիսի եզրակացության, ըստ որի, Զիդանի ժամանակաշրջանը «Ռեալում» մոտենում է ավարտին։ Նրա գաղափարները ֆուտբոլիստները սկսել են չընդունել։

«Ռեալի» մի շարք ֆուտբոլիստներ, ովքեր հանդես են եկել «Ալկոյանոյի» դեմ խաղում, ինձ պատմել են, որ Զիդանն արդեն 2 կամ 3 ամիս է չի խոսում նրանց հետ։ Ֆրանսիացի մասնագետն արհամարհում է նրանց»,- պատմել է իսպանացի լրագրողը «Ռեալի»՝ «Ալկոյանոյից» 1։2 հաշվով կրած պարտությունից հետո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023