Մի շարք խոշոր ստադիոններ հավակնում են ընդունել Ֆինալիսիմայի հանդիպումը
Մի շարք խոշոր ստադիոններ հավակնում են ընդունել Ֆինալիսիմայի Իսպանիա – Արգենտինա հանդիպումը, տեղեկացնում է Touchline-ը։
Հանդիպումը կարող է կայանալ Լոնդոնի «Ուեմբլի» (90000 հանդիսական) Մադրիդի «Բեռնաբեու» (83186), Նյու Յորքի «Մետլայֆ» (82500) կամ Հռոմի «Օլիմպիկո» (70634) ստադիոնում։
ՈՒԵՖԱ-ն նախապես հաստատել էր, որ Եվրոպայի ու Հարավային Ամերիկայի չեմպիոնների միջև հանդիպումը նախատեսված է մարտի 27-ին Կատարի Լուսայիլ քաղաքում։
Այդուհանդերձ, Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրումով պայմանավորված` հանդիպման անցկացման վայրը, մեծ հավանականությամբ, կփոխվի։
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ը և Իսրայելը համատեղ ուժերով ռմբակոծում և ավիացիոն հարվածներ են հասցնում Իրանի տարբեր քաղաքներին։
Իրանի Իսլամական Հանրապետությունն էլ, իր հերթին, պատասխան հարվածներ է հասցնում` ռմբակոծելով տարածաշրջանի մի շարք երկրների, այդ թվում` Կատարին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արգենտինայի հավաքական, Իսպանիայի հավաքական, Ֆինալիսիմա