Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով
«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիայի վառ մրցելույթները չի վրիպել գրանդ ակումբների ուշադրությունից։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, վրացի ֆուտբոլիստի ծառայություններով սկսել են հետաքրքրվել «Ռեալ Մադրիդը», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»։
Աղբյուրի փոխանցմամբ` անցնող շաբաթվա ընթացքում այդ ակումբների սկաուտները ներկա են եղել «Նապոլիի» մասնակցությամբ հանդիպումներին և հետևել 21-ամյա ֆուտբոլիստի խաղին։
Նշվում է, որ «Նապոլին» դեռևս չի պատրաստվում վաճառել Խվիչային և նրան համարում է անձեռնմխելի ու առանցքային ֆուտբոլիստ։
Հավելենք, որ Խվիչա Կվարացխելիան 2022 թ. ամռանն է 10 մլն եվրոյի դիմաց «Դինամո Բաթումիից» տեղափոխվել «Նապոլի», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 17 խաղում դարձել է 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Խվիչա Կվարացխելիա, Մանչեսթեր-Սիթի, Նապոլի, Չելսի, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ, տրանսֆերներ