Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են Նիկո Վիլիամսի ծառայություններով
Բիլբաոյի «Ատլետիկի» ու Իսպանիայի հավաքականի վինգեր Նիկո Վիլիամսը հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։
Marca-ն գրում է, որ 21-ամյա եզրային հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Լիվերպուլը», «Բավարիան» և ՊՍԺ-ն։
Հայտնի է, որ Վիլիամսի ու «Ատլետիկի» միջև գործող պայմանագրով ֆուտբոլիստի հրաժարագինը 58 մլն եվրո։
Վիլիամսի տաղանդի մեծ երկրպագուն է նաև «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, որը երբեք չի թաքցնում դա։ «Բլաուգրանան», սակայն, մտադիր չէ ներքաշվել երիտասարդ հարձակվողի համար մղվող պայքարում։ Կատալոնական ակումբը ցանկանում է նրան այլ կերպ համոզել տեղափոխվել իր կազմը։
«Բարսելոնան» հուսով է, որ Վիլիամսը կցանկանա վերամավորվել Իսպանիայի հավաքականում իր ամենամոտ ընկերների` Լամին Յամալի, Ֆերան Տորեսի և Պեդրիի հետ։ Բացի այդ, «կապտանռնագույնները» նրան պատրաստ են տրամադրել կայուն խաղաժամանակ մեկնարկային կազմում։
Նիկիո Վիլիամսը 2023/24 մրցաշրջանում 37 խաղում խփել է 8 գոլ, կատարել 19 ասիստ։ Այժմ նա Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցում է Եվրո-2024-ին և 4 խաղում դարձել է 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկ Բիլբաո, Բավարիա, Բարսելոնա, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Իսպանիայի հավաքական, Լիվերպուլ, Նիկո Վիլիամս, Չելսի, ՊՍԺ, տրանսֆերներ