Միրալեմ Պյանիչը պայմանագիր է կնքել ռուսական ակումբի հետ

Միրալեմ Պյանիչը պայմանագիր է կնքել ռուսական ակումբի հետ

27/09/2024 - 15:54

Բոսնիացի անվանի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է Մոսկվայի ԲԿՄԱ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը կնքել են «1+1» ձևաչափով։

Ֆուտբոլային ինսայդեր Իվան Կարպովի փոխանցմամբ` 34-ամյա ֆուտբոլիստը «բանակայինների» կազմում ստանալու է տարեկան 1 մլն եվրո։ Նա 150 հազարական եվրո հավելավճար կստանա Ռուսաստանի չեմպիոն ու երկրի գավաթակիր դառնալու համար։

Պյանիչի նախորդ ակումբն ԱՄԷ-ն ներկայացնող «Շարժան» էր, որի կազմում հանդես էր գալիս 2022 թ. սեպտեմբերից` 61 խաղում դառնալով 5 գոլի ու 16 ասիստի հեղինակ։

Կիսապաշտպանը նախկինում հանդես է եկել նաև «Ռոմայի» (185 խաղ, 30 գոլ, 44 ասիստ), «Յուվենտուսի» (178 խաղ, 22 գոլ, 41 ասիստ), «Լիոնի» (121 խաղ, 16 գոլ, 21 ասիստ), «Մեցի» (38 խաղ, 4 գոլ, 2 ասիստ), «Բարսելոնայի» (30 խաղ), «Բեշիկթաշի» (26 խաղ, 4 ասիստ) ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի (115 խաղ, 17 գոլ, 29 ասիստ) կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023