Մինո Ռայոլան և Յուվենտուսը բանակցություններ են վարում
«Յուվենտուսը» բանակցություններ է սկսել աշխարհահռչակ իտալացի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Թուրինյան ակումբը ցանկանում է վերադարձնել Պոլ Պոգբային, ով դժգոհ է իր կարգավիճակից «Մանչեսթեր Յունայթեդում»։
2016 թվականին ֆրանսիացի կիսապաշտպանը այդ պահին ռեկորդային 105 մլն եվրոյի դիմաց «ծեր սենյորայի» կազմից տեղափոխվեց «կարմիր սատանաների» շարքերը։ Նախորդ ամառվանից կիսապաշտպանը բացեիբաց հայտարարում է, որ ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, և հավանական է, որ իտալական ակումբը հետ կգնի նրա տրանսֆերային իրավունքները։
Ինչպես տեղեկացնում է Le10Sport-ը, Մինո Ռայոլան պայմանագրի պայմաններ է առաջարկել «Յուվենտուսին», և ներկա պահին կողմերը քննարկում են խաղացողի վերադարձի ռազմավարությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Զինեդին Զիդանը շարունակում է մնալ իր հայրենակցի խաղի ամենամեծ երկրպագուներից մեկը, սակայն գործարքի կայացմանը խանգարում է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ով չի ցանկանում գործ ունենալ Մինո Ռայոլայի հետ։
# Զինեդին-Զիդան, Մինո Ռայոլա, Յուվենտուս, Պոլ-Պոգբա, Ռեալ Մադրիդ, Ֆլորենտինո Պերես