Միլանո-Կորտինա 2026. Հարություն Հարությունյանը գերազանցեց 59 մրցակցի 📸
Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը ոլորավայրէջք մրցաձևում 1:10.12 րոպե արդյունքով զբաղեցրեց 37-րդ տեղը։
25-ամյա մարզիկը գերազանցեց 59 մրցակցի։ Պայքարի դուրս եկած 96 մասնակցից արդյունք գրանցեց միայն 44-ը։ Բազմաթիվ մարզիկներ եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով չկարողացան հատել եզրագիծը։
Որակազրկվեց նաև օրեր առաջ հսկա ոլորավայրէջք մրցաձևում ոսկե մեդալակիր դարձած բրազիլացի Լուկաս Պինեյրո Բրոտենը։
Առաջին փորձում 54,16 վայրկյանով հաղթեց Նորվեգիայի ներկայացուցիչ Աթլե Լի Մքգրաթը։ Պայքարը կշարունակեն լավագույն 30 արդյունքը ցույց տված լեռնադահուկորդները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
