Միլանը կրկին սայթաքում է, սակայն շարունակում է մնալ առաջատար🎥
Իտալական Ա սերիայի 12-րդ տուրում առաջատար «Միլանը» հյուրընկալվեց հետնապահներից «Ջենոային»։ Թիմերը գրանցեցին մարտական հաշիվ՝ խաղաղ ելքով (2:2)։
Առաջին Խաղակեսը գոլազուրկ ավարտ ունեցավ։ Թիմերն իրենց ողջ ներուժը պահել էին երկրորդ խաղակեսի համար։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկին՝ 47-րդ րոպեին, «Ջենոայի» հաձրակվող Մատիա Դեստրոն տանտերերին առաջ մղեց (1:0)։ 5 րոպե անց՝ 52-րդ րոպեին «Միլանի» պաշտպան Մատիա Կալաբրիան հավասարեցրեց խաղի հաշիվը (1:1):
60-րդ րոպեին տանտերերի հարձակվող Դեստրոն դուբլ ձևակերպեց իր ակտիվում՝ կրկին առաջ մղելով իր թիմին (2:1)։
Խաղի վերջնամասում միլանցիների մեկ այլ պաշտպան՝ Կալուլու Կիատենգվան, 83-րդ րոպեին հաշվի մեջ կրկին վերականգնեց հավասարությունը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 2։2։
Այս խաղից հետո չնայած կորցրած միավորներին՝ «Միլանը», վաստակած 28 միավորով, շարունակում է միանձնյա գլխավորել իտալական սերիա Ա-ն, իսկ «Ջենոան» վաստակած 7 միավորով 18-րդն է և գտնվում է վտանգավոր գոտում։
# Ա-սերիա, Միլան, Ջենոա